ՀՀ-ում-կոռուպցիայի-հիմնադիր-Սեռժը-խոսում-է-ժողովրդից-…-Փայլակ-Ուռուսյան

Փայլակ Ուռուսյանն իր էջում գրել է.

Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի հիմնադիր, մաֆիայի կլանի կնքահայր և միաժամանակ քրեական օլիգարխիայի հիմնադիր, «արմենիկում» բլեֆ դեղի գիտակ և տրամվայի գծերի գող 50/50֊ի հովանավոր, հայ նավթի դեֆակտո ղեկավար, միլիարդների հասնող «օբշակի» սեփականատեր, սեռժի վաչոյին ցիտող ու ի վերջո Արցախի պատերազմի սադրիչ և բոլոր ժամանակների դավադիր սեռժը խոսում է ժողովրդից, ԶՈՒ-ից ու պետության իրավիճակից։

Հանցագործությունները հազարներն են, սակայն ամենամեծ ցավը նա էր, երբ մեր զավակները իրենց ապագան ուրիշ կերպ էին պատկերացնում։ Ցավալի էր, սակայն իրականություն։

Այ անբարոյականներ, հլա՝ հիշեք, փոքրուց մեզ դաստիարակում էին սիրել ու ապրել հանուն հայրենիքի, իսկ ձեր ժամանակ երեխաներին հարցնում էինք, որ մեծանաս ինչ ես դառնալու, ֊ ասում էին «օլիգարխի» ախրանիկ, ոչ թե ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ։

Այժմ տեսա՞ք, թե ինչ երկրում էինք ապրում։ Հը, տեսաք, որ դուք եք մեր պետության դարդը և ցավը, համ էլ չիբանը։ Անգամ այսօր, ձեր ավարը պահպանելու համար ցանկանում եք տեռորի ենթարկել ժողովրդի լեգիտիմ իշխանությանը՝ իր երկրին և ժողովրդին ծառայող, պետությանը նվիրված, արդար, խելացի ու բանիմաց երիտասարդներին։

Չի լինի… Մենք՝ ժողովուրդն է տերը իր պետության


Publish Views:
6