[ad_1]

Ամերիկյան ծովային հետևակայինների առողջական վիճակի դիտարկումը ցույց է տվել, որ անգամ կորոնավիրուս տարած անձինք կարող են կրկին վարակվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով The Lancet Respiratory Medicine բժշկական ամսագրին:

Ըստ կատարված ուսումնասիրությունների՝ կրկնավարակման առանցքային պատճառը օրգազնիմի թույլ իմունիտետն է:

Գիտանականները մինչ այժմ հստակ չեն կարողանում գնահատել, թե բնակչության քանի տոկոսն է վարակվելուց և վարակը հաղթահարելու հետո դառնում դիմադրողական: Պատկերը որոշակիորեն հստակեցնելու նպատակով ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրել են 18-20 տարիքային խմբի մոտ 2500 զինվորականի տվյալները: Նրանցիցի հակամարմնի հետազոտություն հանձնելուց հետո միայն 189-ի մոտ են հակամարմիններ հայտնաբերվել, այսինքն՝ ապացուցվել է նրանց մոտ արդեն իսկ վարակված լինելը, իսկ 2247-ի մոտ վարակի հետքեր չեն հայտնաբերվել: Երկու շաբաթ անց կրկին հետազոտություններ ու թեստավորում են իրականացվել, որի արդյունքում նախկինում վարակվածների 10%-ը վարակվել է կրկին:

 



Աղբյուր