[ad_1]

Կորոնավիրուսի պանդեմիան փոփոխություն է մտցրել մարդկանց կյանքում, հատկապես՝ մեկուսացման շրջանում։ Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ համաճարակի հետեւանքով շփման սահմանափակումները հատկապես վնասակար են երիտասարդների առողջության համար։ Քենթի համալսարանի գիտնականներն իրենց հետազոտությունը կենտրոնացրել են համաճարակի վաղ փուլերում սոցիալական մեկուսացման վրա, հաղորդում է Planet-today-ը։

Հետազոտությունը պարզել է, որ տեսանյութերի եւ տեքստի վրա հիմնված հավելվածները կարող են բացասական ազդեցություն ունենալ 16 տարեկանից բարձր երիտասարդների հոգեկան առողջության վրա։ Պարզվել է նաեւ, որ կարեկցող մարդկանց մոտ, ովքեր հեշտությամբ կարող են բացահայտել զրուցակցի էմոցիոնալ վիճակը, վատացել է կարեկցելու կարողությունը՝ վիդեո չաթերի օգտագործման պատճառով։ 

Նման շփումը հատկապես վնասակար է սոցիալական մեկուսացման եւ անձնական հաղորդակցության սահմանափակ հնարավորությունների ժամանակ: Հոգեկան առողջությանը հասցվող ամենամեծ վնասը նկատվել է 16 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում։



Աղբյուր