Քրոջս-տղան,-որ-նրա-կորպուսի-հրամանատար-եղած-ժամանակ-է-ծառայել,-պատմում-էր-Օնիկ-Գասպարյանի-մասին-…-Ստյոպա-Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Այդուհանդերձ, ափսոսում եմ Օնիկ Գասպարյանին։ Քրոջս տղան, որ նրա կորպուսի հրամանատար եղած ժամանակ է ծառայել, պատմում էր, որ գործին նվիրված զինվորական է եղել, հարգանքով եւ հարգանք վայելող։ Նույնը պատմում էին այլոք։

Նրա նշանակումից հետո զարմացած էի, որ բացասական կարծիք չէի լսում, երբ անգամ միտումնավոր եւ գիտակցված սադրում էի զրուցակցիս։ Թե ինչը կամ ով ստիպեց նրան նման կեղծիք դնել իր նոյեմբերի 17-ի հայտարարության ապա և այս տարվա հայտարարության մեջ, շատ ցավալի է․․․

Իսկ նրա՝ նոյեմբեր 17-ի հայտարարության մեջ պատերազմի չորրորդ օրվա մասին սուտն ակնհայտ է։ Նրա բոլոր խոսքերը կռիվ տալու, հայրենիքը պահելու մասին են․ իսկ մենք նրան այդպես էլ դիտում ու համարում էինք՝ վստահելով նաև մեր ամենաթանկերին․․․


Submit Views:
4