[ad_1]

Սիդնեյի բնակիչը տեղական սուպերմարկետից գնված հազարի փաթեթում օձ է հայտնաբերել: Սկզբում Ալեքս Ուայթին թվացել է, որ դա հսկայական որդ է, բայց երբ տեսել է լեզուն եւ լսել բնորոշ ֆշշոցը, «թեթեւ խուճապի է մատնվել», հայտնում է AP-ը:

Դա թունավոր գունատ գլխով օձ է եղել, որը, ըստ իշխանությունների, 870 կմ երկարությամբ ճանապարհորդություն է կատարել դեպի Սիդնեյ՝ Ավստրալիայի Տուվումբա քաղաքում գտնվող փաթեթավորման գործարանից պլաստիկ տոպրակի մեջ՝ երկու կապոց հազարի հետ միասին:

Ուայթը եւ նրա կինը նկատել են, որ պլաստիկ փաթեթը պատռված է, եւ օձը կարող է փախչել, ուստի նրանք հազարը սողունի հետ միասին սննդամթերք պահելու պլաստիկ տարայի մեջ են խցկել: Հետո զանգահարել են համապատասխան ծառայություն, որի աշխատակիցները օձին տարել են։



Աղբյուր