Հայտնի երգիչ «Սպիտակցի Հայկո»-ի վերաբերյալ քրեական գործը, որն առնչվում էր 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթին, կարճվել է։

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Բալոյանը։

«Հայկ Ղեւոնդյանը տվյալ վրաերթի մեջ անմեղ է, մահն էլ պատճառվել է առաջին մեքենայի հարվածի հետեւանքով։ Հայկ Ղեւոնդյանն անմեղ է եւ մահվան մեջ, ե՛ւ վրաերթի մեջ, գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով»,-նշեց նա։