Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերն այս տարի ավարտել է դպրոցն ու պատրաստվում է ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժին:

Նա միեւնույն ժամանակ մտադիր է զբաղվել իր նախասիրությամբ՝ դիզայնով: Սոֆին «Ժողովուրդ»

օրաթերթին պատմել է ապագայի պլանների, մասնագիտության ընտրության հարցում տատիկի՝ պարուհի Սոֆի Դեւոյանի ազդեցության եւ այլ թեմաների մասին:

-Սոֆի՛, Ձեզ ո՞ր ժանրում եք պատկերացնում որպես պարուհի, եւ որքանո՞վ է պարտավորեցնող պարարվեստի ասպարեզում նման մեծ ավանդի տեր տատիկ ունենալը:

-Մեր պարի ստուդիայում ամեն ժանրի մեջ էլ մեզ փորձում ենք, ես իմ ապագան էլ այդպես եմ պատկերացնում՝ տարբեր ժանրերում: Քանի որ, ճիշտ նկատեցիք, ես իմ առջեւ ունեմ նման մեծ եւ հաջող օրինակ, ամեն ինչ անելու եմ նրա պատիվը բարձր պահելու եւ կատարելագործվելու համար: