[ad_1]

Platinum Motorsport կալիֆոռնիական արհեստանոցը կիսվել է Cadillac Escalade ESV-ի եզակի լուսանկարներով, որը ստեղծվել է ֆոտոմոդել եւ դերասանուհի Քիմ Քարդաշյանի հատուկ պատվերով: Ավտոմեքենայի այցեքարտն է KK Silver ներքկը. ավելին, ռեալիթի շոուի աստղի ամենագնացը կարելի է ճանաչել 26-դյույմանոց անվահեծերով, գրում է Մոտոր-ը:

Platinum Motorsport ատելյեն հակիրճ նկարագրում է ավտոմեքենայի ադապտացման գործընթացը. հայտնի է, որ դրա հիմքն է նոր սերնդի երկարավուն Escalade ESV-ը, սակայն Քարդաշյանի համար ամենագնացն իջեցրել են, իսկ օպտիկան՝ մգեցրել:

KK Silver արծաթագույն քոլերն անվանվել է Քիմ Քարդաշյանի պատվին, իսկ ներկն ունի հղկված ալյումինի տեսք: Նույն երանգն ունեն 26-դյույմանոց անվահեծերը տասը կարճ շյուղերով: Հավանական է, որ ամենագնացի սրահն ամբողջովին փոփոխվել է, սակայն ինտերիերը ցույց չեն տվել լայն հասարակությանը:

Cadillac Escalade-ն ամերիկյան աստղերի շրջանում սիրված մեքենա է: Օրինակ՝ Սիլվեսթեր Ստալոնեի պատվերով նախորդ սերնդի ամենագնացը վերածել էին շքեղ լիմուզինի: Դերասանն օգտագործել էր Escalade ESV մեքենան շուրջ մեկ տարի եւ վաճառել այն 350 հազար դոլարով:



Աղբյուր