[ad_1]

Մոսկվայի «Սպարտակի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անտոն Ֆետիսովը «РБ Спорт»-ի հետ զրույցում նշել է, որ թիմը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսին.

««Սպարտակի» համար կարևոր է, որ մարզիչը հաղթողի հոգեբանություն ունենա ու նաև հաջողությունների հասած լինի Եվրոպայում: Տեղացի մասնագետների հետ մի փոքր բարդ է, քանի որ ռուսական ակումբային ֆուտբոլը վերջին տարիներին հաջողություններ չի հասնում:

Բենիտեսի թեկնածությունը կա, բայց այնպես չէ, որ նա վերջնական տարբերակն է»,-ասել է Ֆետիսովը:

Նախկինում «Սպարտակի» գլխավոր մարզիչ Տեդեսկոն հայտարարեց, որ չի երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է առաջիկա ամռանը: 

 

 



Աղբյուր