[ad_1]

Պաշտպան Նաչոն կշարունակի խաղալ Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հաղորդում է marca.com-ը:

Այս մրցաշրջանում 31-ամյա իսպանացին հաջողությամբ փոխարինեց հաճախ վնասվածք ստացող Սերխիո Ռամոսին: «Սերուցքայինների» ղեկավարությունը համոզվեց, որ Նաչոն կարող է օգտակար լինել ակումբին:

Հաղորդվում է, որ «Ռեալը» պատրաստ է պաշտպանին նոր պայմանագիր առաջարկել: Նաչոյի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը:

 

 

 



Աղբյուր