[ad_1]

2017 թվականից հետախուզման մեջ գտնվող 46-ամյա «օրենքով գող» Ռոման Կաշչաեւը, որը քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Ռոմա Կրասնոդարսկի կամ Կաշչեյ, ձերբակալվել եւ տեղափոխվել է Ստավրոպոլի ՔԿՀ, հայտնում է «Փրայմ քրայմը»։

Կաշչաեւը ձերբակալվել է անցյալ երկուշաբթի՝ դատարանի որոշմամբ:

2020 թվականին Կարաչաեւո-Չերկեսիայում Ռոմա Կրասնոդարսկու դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական համայնք ստեղծելու համար առաջադրված մեղադրանքին ավելացել է քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու մեղադրանքը:



Աղբյուր