[ad_1]

Ռումինիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով սահմանված սահմանափակումների խստացման դեմ արդեն 7 օր բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում, հաղորդում է ТАСС-ը:

Ցուցարարները հավաքվել են Բուխարեստի Համալսարանական հրապարակում և այնտեղից երթ իրանացրել: Մասնակիցների մեծ մասը պաշտպանիչ դիմակներ չի կրել ու հեռավորություն միմյանցից չեն պահպանել:

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ երթին մոտ 1000 մարդ է մասնակցել: Նրանք եռագույն դրոշներով, վուվուզելներ փչելով, կաթսաներին հարվածելով անցել են Բուխարեստի կենտրոնական տարբեր փողոցներով:

Ռումինիայի իշխանությունները խստացրել են հակակորոնավիրուսային սահմանափակումները: Մասնավորապես, հանգստյան օրերին երեկոյան 20:00-ից պարետային ժամ է գործում, կրճատվել են խանութների աշխատանքային ժամերը:



Աղբյուր