[ad_1]

Սաուդիան Արաբիան իր աջակցությունն է հայտնել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի՝ երկրի ներսում կայունության պահպանման նպատակով կատարած քայլերին, հաղորդում է ТАСС-ը:

«Սաուդիան Արաբիան Հորդանանի կողքին է և ողջունում է թագավոր Աբդալլահ Երկրորդի գործողությունները, որոնք կանխել են երկրի կայունությանն ու անվտանգությանը սպառնալու փորձը: Սաուդյան Թագավորությունը սերտ եղբայրական հարաբերություններով ու ընդհանուր ճակատագրով է կապված Հորդանանի հետ, այդ իսկ պատճառով էլ վերջինի անվտանգությունը կարևոր է Էր-Ռիադի համար»,- նշված է Սաուդյան Արաբիայի թագավորական պալատի տարածած հաղորդագրությունում:

Հորդանանի նախկին թագաժառանգ արքայազն Համզա բեն Հուսեյնը տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով տնային կալանքի տակ է գտնվում, հաղորդում է ТАСС-ը:

«Ինձ առավոտյան Հորդանանի ԶՈՒ ԳՇ պետն է այցելել ու տեղեկացրել, որ ինձ արգելված է դուրս գալ փողոց, շփվել մարդկանց հետ, քանի որ այդպիսի հանդիպումների, զրույցների ժամանակ իշխանությունների հասցեին ուղղված քննադատություն է առկա եղել»,- նշել է թագաժառանգը:

Հորդանանյան Petra լրատվական գործակալությունը հայտնել էր, որ մայրաքաղաք Ամմանում ձերբակալվել է թագավորական ընտանիքի անդամ Շերիֆ Հասան բեն Զաիդը և թագավոր Աբդալլահ II-ի նախկին խորհրդական Բասեմ Ավադալլին, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում էր, որ ևս մի քանի մարդ «անվտանգության նկատառումներից» ելնելով է ձերբակալվել:

Համաարաբական Al Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Ամմանում թագավոր Աբդալլահ Երկրորդին իշխանությունից հեռացնելու դավադրություն է բացահայտվել: Ըստ աղբյուրի՝ տնային կալանքի տակ է նախկին թագաժառանգ-արքայազն Համզա բեն Հուսեյնը, և որ ձերբակալված է շուրջ 20 բարձրաստիճան սպա:

 



Աղբյուր