[ad_1]

ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ԱԳ նախարարների խորհրդի նիստում համագործակցությայ զարգացման, միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցեր են քննարկվելու, հաղորդում է ТАСС-ը:

Նախորդ հանդիպումը 2020 թ. դեկտեմբերին է անցկացվել՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Այս անգամ ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարները Մոսկվա են ժամանել՝ ընդունելու մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատվելու են մայիսի 15-ին՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: Այդ նիստը Մինսկում է անցկացվելու:

Հիշեցնենք, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, հանդիպումներ ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև՝ Թուրքմենստանի իր գործընկերոջ հետ:

 



Աղբյուր