[ad_1]

Hyundai ընկերությունը հրապարակել է Santa Cruz սերիական փիքափի լուսանկարները, որին սպասում են 2018 թվականից: Բեռնատարի ապրանքային տարբերակը քիչ բան է ժառանգել 2015 թվականի նույնանուն կոնցեպտից, փոխարենը առջեւի մասում Santa Cruz-ը փաստացի ճշգրտորեն կրկնում է նոր Tucson-ը, փոխանցում է Motor-ը: 

Փիքափի արտաքին տեսքը պահպանվել է Hyundai-ի ֆիրմային ոճով, որը ստացել է Parametric Dynamics անվանումը: Դրա առանձնահատկությունն է կողմնային երեք գծերը, որոնք միավորվում են մեկ կետում: Մոդելը Tucson-ից ստացել է ռադիատորի ճաղավանդակը՝ սեղանաձեւ տարրերից նկար-ցանցով՝ միավորված ցերեկային ընթացքի լույսերով: Santa Cruz-ի թափքը եւ անիվները փոխ են առնվել նույն Tucson-ից:

Կոնցեպտի որոշ հատկանշական գծեր, այնուամենայնիվ, արտացոլվել են սերիական Santa Cruz-ում: Օրինակ՝ պահպանվել է կողմնային ապակու ձեւը եւ հետեւի ընդարձակ կանգնակի ուրվագիծը: Փիքափը թողարկվելու է 4-դռնանի տարբերակով՝ սրահում երկու կարգով:

Hyundai-ի Santa Cruz-ի պրեմիերան տեղի է ունենալու 2021 թվականի ապրիլի 15-ին:

Hyundai-ի համար Santa Cruz-ի իրացման հիմնական շուկան կլինի Հյուսիսային Ամերիկան: Այնտեղ, ամենայն հավանականությամբ, կառաջարկեն մոդելի բեզինային 2,0 եւ 2,5 լիտր ծավալի շարժիչով, հետեւի առանցքին կցորդիչով միացած առջեւի շարժահաղորդակով տարբերակը: Ավելի վաղ հիշատակվում էր նաեւ Genesisе GV80-ի 3,0 լիտրանոց տուրբոդիզելով մոդիֆիկացիայի հայտնվելու մասին, սակայն այս տեղեկությունը դեռեւս չի հաստատվել: Բացառված չէ, որ Santa Cruz-ի համար պատրաստում են նաեւ հիբրիդային տարբերակ:

Hyundai-ի Santa Cruz-ը կհավաքվի Ալաբամա նահանգում գտնվող Hyundai ամերիկյան գործարանում: Փիքափի մրցակիցների թվում նշվում են Toyota Tacoma-ն եւ Ford Ranger-ը, ինչպես նաեւ դեռեւս շուկա դուրս չեկած Ford Maverick-ը:



Աղբյուր