[ad_1]

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 շիրակցիների հարազատներն այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել, հայտնում է Aravot.am-ը:

Նրանք տեսակցություն են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարության աշխատակազմից, սակայն ցուցարարներին փոխանցել են, որ «Նիկոլ Փաշինյանը մինչեւ ապրիլի 9-ը «մեկուսացած» է՝ բազմաթիվ հանդիպումների պատճառով» եւ գերեվարվածների ծնողներին ընդունել չի կարող:

Ցուցարարների պահանջը մեկն է՝ որոշակի տեղեկություններ ստանալ իրենց հարազատների ճակատագրի մասին:

Գերեվարվածների հարազատները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ պատրաստվում են գիշերն անցկացնել կառավարության շենքի մոտ. «Մենք գնալու տեղ չունենք»:

Գերեվարվածների հարազատների մի մասն էլ Շիրակի մարզից դեպի Երեւանի ճանապարհին են, նրանք էլ կմիանան ցուցարարներին:

 



Աղբյուր