[ad_1]

Առնվազն 57 մարդ է սպանվել Մոզամբիկի հյուսիսում գտնվող Պալմա քաղաքում զինյալների հարձակման հետևանքով, սպանվածների թվում 7 օտարերկրացի կա: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիայի ներկայացուցիչ Ջուլիա Վաչավեին:

Իսլամիստական խմբավորումները չորեքշաբթի` մարտի 24-ին հարձակվել են Կաբու Դելգադու նահանգի Պալմա փոքր քաղաքի վրա: Տեղի բնակիչները ապաստան էին գտել անտառներում, իսկ պաշտոնյաներն ու օտարերկրացիները՝ «Ամարուլա» հյուրանոցում: Մոտ 180 մարդ 3 օր հյուրանոցում է անցկացրել ՝ սպասելով իշխանությունների կողմից ուղարկված տարհանող բեռնատարներին:

Սակայն ճանապարհին ահաբեկիչները գնդակոծել են 80 ուղևորներով տրանսպորտը: Արդյունքում, 17 բեռնատարներից միայն 7-ն են  հասել իրենց նպատակակետին: Հյուրանոցում ապաստանած մարդկանցից շուրջ 100-ը քայլելով հասել են դեպի ծով, որտեղ իշխանությունները նրանց տարհանել են նավով:

«Ամբողջ  Պալմա քաղաքը ավերվել է», — ասաց Վաչավեն՝ հավելելով, որ մարդիկ փախչում են բնակավայրից:

France24 հեռուստաընկերության վերլուծաբան Վասիմ Նասրը թվիթերում հայտնել է, որ Պալմայի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:



Աղբյուր