[ad_1]

Հաքերը Windows-ում գաղտնիք է գտել, որին 25 տարի շարունակ ուշադրություն չեն դարձրել, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Bleeping Computer-ին:

Albacore անունով մասնագետը Windows 95-ի մշակողների կողմից թաքցրած գաղտնիք է հայտնաբերել: Հաքերի հրապարակած տեսանյութի համաձայն, եթե հին օպերացիոն համակարգով գործարկեք Internet Mail-ը, բացեք «Ծրագրի մասին» բաժինը եւ որոշակի ծածկագիր մուտքագրեք, էկրանին կհայտնվի ծրագրակազմ մշակողների ցուցակը: Բլոգերի խոսքով՝ երբեք ուշ չէ գտնել «Զատկի ձվերը» (Easter Eggs), որոնք թաքցրել են ծրագրակազմը ստեղծողները:

Մասնագետը խոսել է նաեւ լեգենդար օպերացիոն համակարգի մեկ այլ գաղտնի գործառույթի մասին: Եթե այնտեղ հատուկ անունով տեքստային փաստաթուղթ ստեղծեք, իսկ վերջում այն վերանվանեք «Microsoft Windows 95 Product Team!» («Microsoft-ը մաշկողների թիմ»), ապա էկրանին կհայտնվեն Windows-ի վրա աշխատած ծրագրավորողների անունները:

«Զատկի ձվերը» միշտ էլ հետաքրքիր է գտնել, դրանք թույլ են տալիս ծրագրային ապահովման մշակողներին մի քիչ շեղվել մշակման լարված գործընթացից եւ հանգստանալ»,- նշել են լրագրողները: Մասնագետների կարծիքով՝ Albacore հաքերին կարելի է համարել «Զատկի ձվերի» հայտնագործող, քանի որ նրանից առաջ ոչ ոք չի պատմել հնացած օպերացիոն համակարգի վերը նշված գաղտնիքների մասին:

 



Աղբյուր