Պատանի բրիտանացին որոշել է իր տան հետնաբակում փորելով որդեր հանել: Հանպատրաստից պեղումների ժամանակ երեխան պատահաբար մի իր է գտել, որը նման էր քարե եղջյուրի: Պարզվել է, որ դա չափազանց հազվագյուտ գտածո է՝ պալեոզոյի դարաշրջանի քարացած մարջանի կտոր: Գտածոյի տարիքը տատանվում է 250-ից մինչեւ 500 մլն տարի սահմաններում, հայտնում է The Guardian-ը:

Այն, որ դա հենց քարացած եղջյուրավոր մարջանի բեկոր է, պարզել է տղայի հայրը: Նա գտածոյի լուսանկարը տեղադրել է համացանցում եւ ստացել մասնագետների օգնությունը: Նրանց կարծիքով՝ երեխան, ամենայն հավանականությամբգ, գտել է քառաճառագայթային մարջան կամ ռուգոզա, որոնք Երկրի վրա գոյություն են ունեցել պալեոզոյան դարաշրջանում, երբ ժամանակակից Մեծ Բրիտանիայի տարածքը եղել է ծովի հատակ:

Մասնագետները նշում են, որ աշխարհի ցանկացած վայրում հեշտորեն կարելի է գտնել նման քարացուկներ, եթե գիտես որտեղ եւ հատկապես ինչ է անհրաժեշտ որոնել: Միաժամանակ, մեծ հանածոների գտածոները, որոնք տառացիորեն ընկած են «ոտքի տակ», այնուամենայնիվ, անչափ հազվագյուտ են:

Արտասովոր գտածոն, ինչպես նաեւ հասարակ մարդկանց ամբողջ աշխարհից արձագանքելը եւ օգնելու պատրաստ լինելը չափազանց ոգեւորել է տղայի ընտանիքին: Արժե նշել, որ հիմա անսպասելի հնագետները նախատեսում են իրենց գտածոն հանձնել Բիրմինգեմ քաղաքում գտնվող մոտակա երկրաբանական թանգարանին:



Աղբյուր