[ad_1]

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն ճանաչվել է թիմի՝ մարտ ամսվա լավագույն խաղացող։ Հաղթողին ընտրել են երկրպագուները։ Այս մասին տեղեկացնում է ակումբի թվիթերյան էջը։

25-ամյա պաշտպանը հավաքել է ձայների 63%-ը, 2-րդ տեղում է դարպասապահ Դին Հենդերսոնը (26%), 3-րդ տեղում՝ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը (11%): Շոուն մարտին բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 խաղի ու խփել 1 գոլ։

Նա այս մրցանակին արժանանում է երկրորդ ամիսն անընդմեջ։



Աղբյուր