[ad_1]

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղի նախախաղային ասուլիսում ասել է, որ հույս ունեն մրցակցին հաղթել նաև պատասխան խաղում:

«Մենք պատրաստ ենք այս հանդիպմանը: Հիանալի անցկացրինք առաջին խաղը և գիտենք, թե որքան էներգիա պետք է տանք: Մենք գիտենք, որ պետք է հաղթենք, որպեսզի առաջ անցնենք: Ոչինչ չի փոխվել մեզ համար. Մենք  խորապես հարգում ենք «Բարսելոնային»:

Պետք է ծայրաստիճան կենտրոնացած լինենք, տանք առավելագույնը և խաղանք հաղթելու համար: Մենք ուզում ենք հաղթել, բայց դրա համար պետք է հարձակվել: Յուրաքանչյուր ոք երազում է նման հանդիպումներ անցկացնել: Մենք բարձր մոտիվացիա ունենք, վստահ ենք մեր ունակությունների վրա», – ֆուտբոլիստին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել է 4:1 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա Փարիզում՝ մարտի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:



Աղբյուր