[ad_1]

2020 թվականի պատերազմից առաջ Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանի եւ Հադրութում գինու մեկ այլ ձեռնարկության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել վերագործարկել գործարանն Արցախում եւ մասնաճյուղեր բացել Հայաստանում: Այս մասին մարտի 9-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Ըստ նրա` Հայաստանում մասնաճյուղերի կարիք առաջացավ, քանի որ հակառակ դեպքում անհնար է գինիների ծագման սերտիֆիկատներ ձեռք բերել Ադրբեջանի եւ ռուս խաղաղապահների դիրքորոշման պատճառով:

«Այժմ քննարկումներ են ընթանում Ասկերանի եւ Ստեփանակերտի գործարանների վերագործարկման հարցով: Սփյուռքի ներկայացուցիչների կողմից եւս աջակցություն ցուցաբերելու առաջարկներ կան»,- ասաց նա: Փորձագետը պարզաբանեց, որ Հադրութում տեղակայված երեք գինու գործարանները, այդ թվում` «Կատարո»-ն, առնվազն 2.5 միլիոն դոլարի վնաս են կրել: «Արտադրության վերականգնման համար յուրաքանչյուր ձեռնարկությանն առնվազն 1.5 միլիոն դոլար է անհրաժեշտ»,- ասաց Հարությունյանը:

Նա շեշտեց, որ պատերազմի ընթացքում հրետակոծության արդյունքում Մարտակերտի եւ Մարտունու գինու գործարանները մասամբ վնասվել են, որտեղ արդեն վերականգնման աշխատանքներ են տարվում:

«Տուժել է նաեւ Ստեփանակերտի կոնյակի գործարանը»,- եզրափակեց փորձագետը:

 



Աղբյուր