[ad_1]

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 14:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր-Վեդի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է  «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան։



Աղբյուր