Ռուսաստանում-անօրինական-գտնվող-ներգաղթյալները-պետք-է-մինչեւ-հունիսի-15-ը-լքեն-երկիրը-…-ՌԴ-–-ի-նոր-զգուշացումը

Ռուսաստանի ՆԳՆ-ն պահանջում է, որ ԱՊՀ պետությունների մինչ հունիսի տասնհինգը հետ կանչեն իրենց բոլոր անօրինական արտագաղթյալներին, որոնց թիվը արդեն հատում է մեկ միլիոնը,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի 1-ին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին , ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի նիստում նա ցուցադրել է վիճակագրության սլայդ: «Ձեր քաղաքացիների թվաքանակը, որոնք այժմ գտնվում են իմ երկրի տարածքում` Անօրինական է»,- նշել է Գորովոյը:

Այսպես. նախարարության տվյալների համաձայն, ներգաղթյալների մեծ մասը Ուզբեկստանից են՝ 332 հազար, որից հետո Տաջիկստանն է (247 հազար), Ուկրաինան (152 հազար), այնուհետև Ադրբեջանը (120 հազար), Ղրղզստանը (115 հազար), ՀՀ-ն (61 հազար), Մոլդովան (56 հզ.) ու Ղազախստանը (49 հզ.):

Մինչև հունիսի տասնհինգը այդ անձինք կարող են լքել Ռուսաստանը ու ոչ մի պատիժ չստանալ: 15-ից հետո նրանք չեն կարողանա առանց հետևանք դուրս գալ ստվերից,- զգուշացրել է ՆԳ նախարարությունը:

«Եթե մենք մինչ հունիսի տասնհինգը չիրականացնենք այս աշխատանքները, այդ մարդիկ կպատժվեն մինչ վտարnւմն ու սահմանները կփակվեն: Ես կուզենայի, որ քարոզչական աշխատանքներ իրականացնեիք ձեր նահանգներում` լրատվամիջոցների հետ գրողի միջոցով նաև բլոգերները », – նշել է Գորովոյը:


Submit Views:
39