Ռուբեն-Վարդազարյանի-դեմ-հաղորդում-է-ներկայացրել-նախկին-դատավորը-․․․-Մանրամասներ

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի՝ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցի ընթացքում հաստատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ քրեական գործի մանրամասները հրապարակման ենթակա չեն։

Գոռ Աբրահամյանը նաև նշել է, որ գործի հարուցման համար Բարձրագույն Դատական խորհրդի համաձայնությունը չի պահանջվում, քանզի այն կապված չէ Ռուբեն Վարդազարյանի մասնագիտական գործունեության հետ։

«Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Պարզ է դառնում, որ օրենքի խախտմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը եղել է Սիմոնյանի կողմից Ռուբեն Վարդազարյանի դեմ ցուցմունքը։ Եւ ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել է», թե Ռուբեն Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով – թե վիճահարույց գործ է, նենց արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք։

Նախկին դատավորի այս հաղորդումն էլ եղել է քրեական գործի հիմք, որ Ռուբեն Վարդազարյանը զրկվի ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Այս պահին Ռուբեն Վարդազարյանը գտնվում է ՀՔԾ-ում, ուր նրան մեղադրանք է առաջադրվում։


Post Views:
4