Արման-Նավասարդյանը-իր-մш-հվաից-մոտ-մեկ-ժամ-առաջ՝-առավոտյան-5։21-ին-գրեց․-«Օգնիր»։-Իսկ-ես…-Նաիրի-Հոխիկյանի-ուշագրավ-գրառումը

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իմ կյանքի վերջին 10 տարվա ընկերը, խորհրդատուն, բարեկամն ու ուսուցիչը․․․ Հաճախ բառերով չես կարող ճիշտ բնութագրել մարդու, մանավանդ երբ այդ անձը քեզ համար ընտանիքի անդամի նման հարազատ է։ Արման

Նավասարդյանին ԱԳՆ-ում իրավամբ էին կոչում «գրոսմայստեր»։ Նա մեծ վարպետ էր ոչ միայն դիվանագիտության մեջ, այլև մարդկային հարաբերություններում ու հայրենիքին իր անմնացորդ նվիրումով։ Միասին 2012 թ-ին հիմնեցինք Diplomat.am նախագիծը, 2017 թ-ին՝ «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը»։

Միասին բազում ծրագրեր կյանքի կոչեցինք հանրային դիվանագիտության բնագավառում՝ հաջողությամբ պшյ քարելով մասնավորապես ադրբեջանական տեղեկատվական ու դիվանագիտական шգ րեսիայի դեմ։ Մեր խոսակցությունները քաղաքականության, պետական համակարգի, ԱՀ-ի ու Արևմտյան Հայաստանի մասին ամեն օր էին։ Արման Նավասարդյանը պարբերաբար նե ղսրտում էր, որ հայ ժողովուրդը ամբողջությամբ չի գիտակցում պետականություն ունենալու արժեքը, չի գնահատում իր պետության՝

ՀՀ-ի կարևորությունը։ Երբ հիվանդանոցում էր, նորից զրուցում էինք՝ հեռախոսով։ Արդեն վերակենդանացման բաժանմունքում գիշերները չէր կարողանում քնել, զանգում էր և պատմում իր ապրումների մասին։ Մш հից մոտ մեկ ժամ առաջ՝ առավոտյան 5։21-ին գրեց․ «Օգնիր»։ Իսկ ես չկարողացա իմ ընկերոջը օգնել… Արման Նավասարդյանը հш վերժական արժեք է․․․


Post Views:
11