Զոհվեցին-քյասիբները,-իսկ-հարուստները-ժանտախտի-ժամանակ-քեֆ-են-անում․-Կներեք-տղերք-․․․-Արսեն-Ավագյանի-դիպուկ-գրառումը

Արսեն Ավագյանը գրել է.

Մի ողջ ժողովրդի դոդի տեղ դնողին մի ասեք. Պարզապես նրանց համար չկա։

Մերն է (ժողովրդինը) հայրենիքը, որ զիջել ենք` մեր հայրենիքը և ժողովրդին այդքա՜ն շատ չսիրող, հայրենիքից և ժողովրդից հեռացած, սակայն հայկական ազգանուններով օտարներին։

Մոտ մեկ ժամ Աբովյան քաղաքի երկնքում այնպիսի պայթյուններ էին, կարծես մեր տղաներն էին պաշտպանվում հակառակորդի ԱԹՍ-ներին ոչնչացնելով։

Հեկտարներով մի հսկայական տարածք զարդարված էր ամենաթանկ և գեղեցիկ ծաղիկներով ու մեր հարյուրավոր, անհետ կորած, թշնամու արկերի պայթուններից հողով ծածկված հերոսների աճյունների վրա ծիլ է տալիս առաջին ձնծաղիկը, իսկ մենք դեռ փնտրում ենք նրանց, սպասում, երազում նրանց գտնվելու` վերադարձի մասին։ Աբովյանի երկնքում աղմկում էր աշխարհում հայտնի երգիչների կատարումը, իսկ մեր հերոսների աճյունները, քահանայի` մղկտոցից դпղացող, սուրբ հողին հանձնելու հոգևոր երգին էլ չեն արժանացել։

Ամենևին չեմ մոռացել` պատերազմի ամենաթեժ պահին, այդ նույն անձնավորությունը համահայկական հիմնադրամին փոխանցեց ընդամենը 10 հազար ԱՄՆ դոլլար։ Պատերազմի ամենաթեժ պահին իբրև թե, սակայն չգնաց։ Բառեր չեմ գտնում, ոգիս սառել է։ Ո՞ր մի զինվոր բալին կորցրած ծնողը կմասնակցեր նման արարողությանը, ո’չ մեկ չէր մասնակցի, ու վստահ եմ, որ այդ սրահում բոլորն ունեին բարձր ու ուրախ տրամադրություն։

Ժողովուրդ ջան, էլ ի՞նչ ասեմ, սա է մեր ցավոտ իրականությունը։ Զոհվեցին միայն քյասիբները, իսկ հարուստները ժանտախտի ժամանակ քեֆ են անում համատարած։

Կներեք տղերք


Submit Views:
34