Ռոբերտ-Քոչարյանը-իր-ծոծորակը-կտեսնի-թե-մենք-կմոռանանք-մարտի-մեկին-իր-գործած-հանցագործությունները-․․․-Արման-Բաբաջանյան

Մենք ապրել ենք տեռորի պայմաններում, և չի եղել մի տարի Ռոբերտ Քոչարյանի օրոք, որ այդ տարին չուղեկցվի արյունով, հետապնդումներով, ազատազրկումներով, սպանություններով, և այդ բոլորը ուղեկցվել է մեծաքանակ արտագաղթի պայմաններում և հիմա այդ բոլորը փորձում են մոռացության տալ։

Ռոբերտ Քոչարյանը իր ծոծորակը կտեսնի թե մենք կմոռանանք մարտի մեկին իր գործած հանցագործությունները և իր մասնակցությունը երկրում սահմանադրական կարգի տապալման գործում, Ալումյանը կլինի թե մյուս Օրբելյանները կլինեն որևէ կերպ չեն կարող հասնել նրան, որ այն ինչ տեղի է ունեցել 2008 թվականին մենք որևէ կերպ մոռացության տանք։

Մենք չենք գիտակցել Հայաստանի նախագահի պաշտոնը ով է զբաղեցրել, մի մարդ, ում համար էս երկրը եղել է ուղղակի սոսկ վայելքների և իշախանավարման մի տարածք, ոչ հայրենիք։ Որի նպատակը եղել է ռուսաստանին հանձնել ամբողջությամբ Հայաստանի ստրատեգիական կարևորության բոլոր կռվանները և արժեքը։ Ռոբերտ Քոչարյանը և նրա նմանները ռուսների ոտքերի տակ խլվրտացող փալասներ են։

Արման Բաբաջանյան


Submit Views:
5