Արցախի-վերջը-կտան-ոչ-թե-ադրբեջանցիները,-այլ-նախկին-նախագահները.․․-Արմեն-Դուլյան

Արմեն Դուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի վերջը կտան ոչ թե ադրբեջանցիները, այլ նախկին նախագահները… 

Վերջերս արցախյան խորհրդարանում կայացած մի քննարկման ժամանակ պառլամենտի ղեկավարը փաստեց, որ նախկին նախագահների ծախսերը հոգալու համար ամեն տարի հսկայական գումարներ են հատկացվում. «Անթույլատրելի է, որ պաշտոնաթող նախագահների ծախսը տարեկան կազմի 20 միլիոն դոլար», կարծիք հայտնեց Արթուր Թովմասյանը, մանրամասնելով, որ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի ծախսերը կազմում են Արցախի բյուջեի մի զգալի մասը. «Դա մեր բյուջեի մոտավորապես 9-10 տոկոսն է», մեջբերում է Ազգային ժողովի խոսնակին «168ժամ»-ը։

Այսինքն, տարիներ անց, երբ նախկին նախագահների թիվը գնալով ավելանա ու ավելանա, Արցախն ի վերջո ստիպված կլինի նրանց պահելու համար ծախսել պետական բյուջեի 100 տոկոսը… Խեղճ ուսուցիչներ…» 


Submit Views:
5