Կադացեք նաև՝

Վլադիմիր Սերգեյի Գասպարյան (սեպտեմբերի 9, 1958, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ (2017), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր /1990-1995 թթ-ին/։

Կենսագրություն

1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1982-1993 թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, եղել է Սևանի, Արմավիրի ՆԳ բաժինների պետ։
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը։
1993-1996 թթ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։


1997 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ։
2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։
2010 թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։


2011 թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։


2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։


2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:
Ամուսնացած է, ունի 4 երեխա։