“Դժվար ապրուստ” եւ “Հարազատ թշնամի” սերիալների դերասանուհի Նառա Դիլանյանը դեռ փետրվարին BRAVO.am-ին հայտնել էր, որ այս տարի կամուսնանա, իսկ այսօր նշել է, որ պսակադրությանը նախատեսված է հոկտեմբերին:

Նա մեզ հետ զրույցում անդրադարձել է իր հավանական հղիության մասին լուրերին` նշելով հետեւյալը.“Ես դեռեւս ամուսնացած չեմ, իսկ նման հարցերում խիստ ավանդապահ եմ: Դրանք բամբասանքներ են, իսկ առիթը հանգստիս ընթացքում արված նկարներն են. զգեստիս պատճառով է նման տպավորություն ստեղծվել”:

Նառայի խոսքով` ամռանը զբաղված է եղել սերիալային նկարահանումներով, բայց հասցրել է արձակուրդը վայեյել Սեւանում.“Միացյալ Նահանգներից հյուրեր ունեի, որոնց էլ ծանոթացրել եմ Հայաստանի հետ:

Շատ ուրախ եմ եւ հպարտ արտասահմանից նամակներ ստանալ, որտեղ գովաբանում են մեր տեսարժան վայրերը”:

Աղբյուր