2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 11 ամիս, Գործադիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր հաշվառված են եղել Սյունիքի մարզի Շուռնուխ

և Որոտան բնակավայրերում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով կորցրել են իրենց բնակելի անշարժ գույքը։

Նաև դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300.000 դրամ, կտրամադրվի այն երեխաներին, ովքեր ծնվել են 2021 թ. դեկտեմբերի 5-ից հետո, որի ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։

37 անձ այդ նախագծի շահառու է։ Նրանց 11 ամսվա համար՝ ամսական 68000 դրամ օգնություն և մեկ երեխայի համար միանվագ՝ 300.000 դրամ և ամսական՝ 68000 դրամ օգնություն տրամադրելու համար հատկացնել 28,724.0 հազ դրամ: