Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975[4][5], Իջևան), հայ լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, Հայաստանի գործող վարչապետ[6][7], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[8]։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել Հայաստանում 2018-ին սկսված ժողովրդական շարժման արդյունքում[9]։ Նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրվել[10][11][12][13][14][15]։