«Շատերն ասում են, որ քաղաքականապես այդքան էլ հեռատես չէ, որ ես հրապարակային և աներկբա տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա։ Բայց ես կարծում եմ, որ դա ճիշտ և պատասխանատու մոտեցում է։ Եվ ես այդ ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ

վրա, որպեսզի ՀՀ քաղաքացին կամ իրեն պարտված չզգա, կամ հնարավորինս քիչ պարտված զգա»,- այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հարցադրում արեց՝ արդյոք պե՞տք է սրան հետևի քաղաքական

պատասխանատվություն։ «Այո, ես արդեն անդրադարձա և ասացի, որ այդ պատասխանատվությունը պիտի հետևի և այդ պատասխանատավության իրավատերն այն սուբյեկտն է, ով ինձ դրել է այսօրվա կարգավիճակում։ Խոսք ՀՀ ժողովրդի մասին է։ Շատ կարևոր է, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ չպիտի անեմ այնպիսի գործողություն, որ Հայաստանի քաղաքացին՝ որպես իշխանության միակ և բացառիկ

տեր ու տնօրեն, իրեն պարտված զգա»,- ասաց նա։ Փաշինյանը հավելեց․ «Ես ասում եմ, որ մենք մեր աթոռներից ու պաշտոններից չենք կառչելու, բայց ժողովրդին պատկանող իշխանությունը, կներեք, չենք կարող հանձնել այդ պահին փողոցով անցնող ինչ-որ մեկին կամ, օրինակ, հարկադրանք

կազմակերպած խմբին, ով իրեն իրավունք է վերապահում մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ։ Դուք խոսում եք պետականության մասին, բայց եթե մենք այդպես վարվենք, դա կլինի պետականության կործանում։ Մենք այդպիսի բան թույլ չենք տալու»։