Զինվոր (պահլ․ zenavar — զինված, զինյալ), զինված ուժերի անձնակազմի հիմնական մասը կազմող զինծառայողների կատեգորիա։ Զինվորը կարող է լինել զորակոչիկ կամ կամավոր, ենթասպա կամ սպա: Մեկ այլ սահմանման համաձայն՝ զինվորները զինծառայողներ են, որոնք ներգրավված են ցամաքային, ծովային կամ օդային ուժերում, որոնք սովորաբար հայտնի են որպես բանակ, ռազմածովային և ռազմաօդային ուժեր համապատասխանաբար[1]:

Հին Հայաստանում կոչվել են զենուվոր, զինավոր, զինակիր։ Փոխաբերական իմաստով՝ զինվոր կոչվում է որևէ կազմակերպության կամ հասարակական շարժման կարգապահ, նվիրված, կայուն մասնակիցը։