ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Հուլուսի Աքարի հետ՝ քննարկելով ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովն ու ռազմական երկկողմ համագործակցությունը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ու տարածաշրջանային հարցեր:

«Նախարար Օսթինը շեշտել է պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վաղեմի հարաբերությունների առկայությանն հանգամանքը՝ նշելով, որ անհամբերությամբ է սպասում Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,- ասել է Քիրբին:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Բրյուսելում հունին 14-ին:

 



Աղբյուր