[ad_1]

Մենք իրեն սկզբում կբուժենք ալկոհոլիզմից, հետո՝ հոգեկան պրոբլեմներից, հետո կդատենք ու կուղարկենք մեկուսարան, իր տեղն այնտեղ է։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Երևանում կայացած հանրահավաքին հայտարարեց դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Հակոբյանը նաև հայտարարեց՝ «Հայաստան» դաշինքը մյուսներից տարբերվում է մոտիվացիայով։

«Մենք ունենք հստակ ծրագիր, կարգապահություն, հստակ դիրքորոշում, բովանդակություն, պրոֆեսիանոլ թիվ։ Մեր դաշինքում հավաքվել է ամենաուժեղ հավաքականը, և պահեստայինների նստարանն ամենաերկարն է։ Մենք ունենք 2-3 պատրաստի կառավարություն որպես ռեզերվ, մենք վերականգնելու ենք բանակն ու դարձնելու ենք ավելի ուժեղ, քան կար մինչ 2018-ը, վերականգնելու ենք տնտեսությունը, վերականգնելու ենք ՀՀ հեղինակությունը, որ մեզ հետ հաշվի նստեն բոլորը»,-հայտարարեց Հակոբյանը։

Մանրամանսները՝ տեսանյութում։

 



Աղբյուր