Արցախի հերոս, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ (2007 թվականից), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ (2004 թվականից)։ Սերժ Սարգսյանը (ի ծնե՝ Սերժիկ Ազատի Սարգսյանը[5][6]) ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին

Ստեփանակերտ քաղաքում։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը (1929-2013) ծնունդով Հայաստանի ՍՍՀ Տեղ գյուղից է։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ 1937 թվականին իր պապի ձերբակալությունից հետո՝ տատը ու մանկահասակ երեխաները թիրախավորվել են որպես

խորհրդային կարգերի դավաճանի ընտանիք։ Տատը Սերժ Սարգսյանի հոր, հորեղբոր ու հոր քրոջ հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Հայրը դարձել է դարբին ու աշխատել է երկար տարիներ Ստեփանակերտում՝ մինչև Արցախյան պատերազմի պատճառով տեղի կոմբինատի փակումը։ Մայրը՝ Նորա Սարգսյանը աշխատել է նույն կոմբինատում որպես ջուլհակ[7][8]