Լավ լուր ունեմ. Նիկոլ Փաշինյանը խոսեց հարկերի մասին
Կարդացեք նաև՝
Արայիկ Հարությունյանի հանձնարարականը
Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ –Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Այդ մասին տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տեսանյութ հրապակելով։
Հերհերը մեկն է բազաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ երեկ կատարած աշխատանքային այցը գործի ընթացքին անձամբ ծանոթալու նպատակն ուներ:
«Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը-Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս: Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև Թաղավարդ -Կարմիր_շուկա, Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ – Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին»,-գրել է Արցախի նախագահը։