Կարդացեք նաւ՝

Արա Աբրահամյան անուն ազգանուն, որը լսելիս ակամայից սպասում ես, թե այս անգամ, ինչ բարի գործ է արել, ում մատից է փուշ հանել կամ աջակցել։ Մարդ, ով տարիներ շաունակ մեր երկրի ամուր հենասյուներից է։ Եվ վերջապես մարդ, ում մասին հանրային կարծիքը միանշանակ դրական է, իսկ հայտնի քաղաքական գործիչների, հայտնի դեմքերի կարծիքներն էլ ավելի արժանահավատ։ Քանզի՝ նրանք առիթ են ունեցել աշխատել, շփվել պարոն Աբրահամյանի հետ, ուստի՝ ավելի լավ կարող են նկարագրել նրա մարդ տեսակ։

Այսօր Ձեր ուշադրության եմ հրավիրում Նիկոլայ Բորդյուժայի (Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) խոսքը՝ Արա Աբրահամյանի մասին, որը հաստատում է վերոգրյալ նշածներս։

 

 

«Ես Արա Աբրահամյանի հետ ընկերություն եմ անում շատ երկար տարիներ, իմ գործունեության ընթացքում՝ Անվտանգության խորհրդում, Նախագահի աշխատակազմում հաճախ եմ շփվելու, թեմաներ քննարկել, Կովկասյան խնդիրները վերլուծելու , երբեմն նույնիսկ վիճաբանելու առիթներ ունեցել։ Կարող եմ մեկ բան ասել՝ Արա Աբրահամյանը մարդ է, ով նախ և առաջ կարևորում և պաշտպանում է Հայաստանի շահերը։ Ինչի մասին էլ լինեն մեր՝ իրե հետ ունեցած զրույցները, միևնույնն է, դրանց գերակշռող թեման Հայաստանն է, հայ ժողովուրդը և հայ ժողովրդին հուզող խնդիրները »,-ասում է Նիկոլայ Բորդյուժան՝ հավելելով, որ հենց դրանով է պարոն Աբրահամյանը տարբերվում իրեն հանդիպած մյուս մարդկանցից։

«Գուցե, որպես գործարար ես նրան այդքան էլ լավ չեմ ճանաչում, որովհետև այդ ոլորտում, իմ շփումներն այդքան էլ շատ չեն եղել, բայց որպես քաղաքական գործիչ շատ լավ եմ ճանաչում»,-ընդգծում է նա։

 

 

Ըստ պարոն Բորդյուժայի՝ Աբրահամյանը ակտիվ քաղաքական գործունեութուն է վարում․ «Նա լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամների, նախարարության ներկայացուցիչների, նախագահական աշխատակազմի անդմաների հետ։ Ամենուր և ամենժամանակ նա մտահոգված է հետևյալով՝ հայ-ռուսական բարեկամության ամրապնդում, Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, ռազմական, քաղաքական փոխշահավետ համագործակցություն, համատեղ շահերի և հայերի իրավունքների պաշտպանում։ Այս անհատականությունն իր ողջ կյանքի ընթացքում, բոլոր ուժերն կենտրոնացրել է և կենտրոնացնում է այդ ուղղությամբ։ Նա բավականին ուշադիր է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ կապված գործընթացների նկատմամբ և խնդիրների լուծման համար ունի յուրատեսակ առաջարկներ»։

 

Ինչպես հավելում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը․ «Արա Աբրահամյանն ունի իր ուրույն կարծիքը, թարմաշունչ մտքերը նաև կովկասյան տարածաշրջանից դուրս տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Oրինակ՝ ռուս-ուկրաինական հարաբերությունները, Ռուսաստանի Դաշնության ներքաղաքական դեպքերը: Այս իմաստով՝ Արա Աբրահամյանը շատ յուրահատուկ անձնավորություն է։ Նա շատ լավ հասկանում է տնտեսական խնդիրները, ներգրավված է քաղաքական գործընթացներում, պատվով համատեղում է քաղաքականությունը, տնտեսագիտությունն ու գործարարությունը։ Ըմբռնում է գործարարության առանձնահատկությունները, կարևորում է Ռուսաստանում՝ հայկական բիզնեսի, Հայաստանում՝ ռուսական բիզնեսի կայացման անհրաժեշտությունը»։

Եվ այստեղ կցանկանայի հիշել մեծն Թումանյանի հայտնի խոսքերը

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Այնպես, որ մարդու գործն է կարևոր, կատարած աշխատանքը, ոչ թե սին ու դատարկ խոսքերը։