Բացի գուշակություններից, պայծառատես Վանգան նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով:

Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»:

Հազի դեպքում (երեխաների մոտ)

 

1. Բրոնխիտի վաղ փուլերում կարելի է երեխային մեկ թեյի գդալ գերչակի յուղ խմեցնել:

2. Մեկ կարտոֆիլին, մեկ սոխին և մեկ խնձորին ավելացնել մեկ լիտր ջուր և եփել այնքան ժամանակ, մինչև կաթսայում մնա ջրի կեսը: Թուրմը տալ երեխային օրական երեք անգամ մեկ թեյի գդալ:

3. Սխտորի 5 միջին պճեղը մանրացնել կամ տրորել, ավելացնել մեկ բաժակ չպաստերիզացված կաթ և լավ եռացնել: Ստացված թուրմը երեխան պետք է խմի օրական մի քանի անգամ:

4. Փոքրիկ երեխաներին ծանր հազի ժամանակ հարկավոր է օրական մի քանի անգամ մեկ թեյի գդալ մեղրի և տաք բուսայուղի խառնուրդ (1:1 հարաբերակցությամբ) տալ:

5. 100 գրամ մեղրը, 100 գրամ թարմ կարագն ու վանիլինի փոշին լավ խառնել և ընդունել օրական 3 անգամ մեկ թեյի գդալ:

Հելմինտների դեպքում

 

1. Կլոր որդերի դեպքում հարկավոր է խառնել ½ կգ սպիտակ ճագոմի (омела белая) տերևները, ½ կգ սպիտակ ճագոմի հատապտուղները և 1 գրամ կատվախոտի արմատը, տրորել հումքը և դարձնել փոշի, այնուհետև ընդունել օրական 3 անգամ կես գրամ:

2. Դդմի սերմերը մաքրել, մանրացնել մսաղացով, այնուհետև ամեն առավոտ սոված փորին ուտել 2 ճաշի գդալ ստացված հումքից և խմել մի բաժակ տաք կաթ: Մեկ ժամ անց հարկավոր է խմել լուծողական միջոց:

3. Լյարդն ու լեղապարկը ախտահարող լյամբլյաներից կարելի է ազատվել՝ պարբերաբար կես բաժակ թթու կաղամբի աղաջուր խմելով:

4. Մեկ գլուխ սոխը կամ սխտորը մանրացնել, ավելացնել մի բաժակ ջուր, թրմել ամբողջ գիշեր և ստացված թուրմը խմել առավոտյան սոված փորին:

5. 5-6 պճեղ սխտորը մանրացնել ու ավելացնել մի բաժակ տաք ջուր: Ընդունել որպես ընդհանուր հակահելմինտային միջոց:

Ալկոհոլային կախվածության դեպքում

1. 50 գրամ ընկույզի կանաչ կեղևները 5 րոպե եփել մեկ բաժակ կաթի մեջ, քամել և խմել: Ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:

2. Անանուխի թուրմին ավելացնել մի փոքր քացախ և ընդունել ամեն օր 2 ճաշի գդալ: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս:

3. 2 ճաշի գդալ մաթուզենու տերևներին ավելացնել մեկ բաժակ ջուր և 15 րոպե եռացնել: Ընդունել օրական 5-6 անգամ մեկ ճաշի գդալ:

4. 5 ճաշի գդալ մանրացրած խնկունու տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր, 15 րոպե եռացնել, քամել և ընդունել օրական 8-10 անգամ ¼ բաժակ:

Բարձր զարկերակային ճնշման դեպքում

 

1. Բաժակի մեջ լցնել մի փոքր եգիպտացորենի ալյուր, ավելացնել եռման ջուր (1 բաժակ) և թրմել ամբողջ գիշեր: Առավոտյան խմել ջուրը՝ աշխատելով չխառնել նստվածքը:

2. Կտորը թրջել գինու կամ խնձորի քացախով (5-6%-անոց) և 5-10 րոպե դնել կրունկներին: Այս ընթացքում հարկավոր է հետևել ճնշմանը և երբ այն կարգավորվի, դադարեցնել պրոցեդուրան:

3. Հիպերտոնիայի բուժման համար հարկավոր է մեկ բաժակ խնձորի քացախին ավելացնել մեկ պճեղ մանրացրած սխտոր և ընդունել ամեն առավոտ:

4. Վանգան նաև խորհուրդ էր տալիս ուտել թարմ սոխ:

Միզաքարային հիվանդության դեպքում

Нет описания.

1. Շաբաթական մեկ օր հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել միայն խաշած ցորեն և խմել այդ ցորենի եփուկը:

2. Մոշի մեկ մեծ արմատը եփել 5 լիտր ջրում, մինչև կաթսայում մնա ջրի կեսը, այնուհետև ընդունել ստացված թուրմը օրական երեք անգամ 100 գրամ:

3. Երիկամների քարերի դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր, տաք լոգանք ընդունելիս, 2,5 կգ ձմերուկ ուտել: