{"uid":"828ED2DF-9B6C-46C3-A145-E8AC0F35BA81_1620920888917","source":"other","origin":"unknown"}

Հրապարակախոս Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է: «Օ՛ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՛ ԲԱՐՔԵՐ»Արդեն թևավոր խոսք դարձած այս արտահայտությունը (լատ.՝ O tempora, o mores!) օգտագործում են, երբ ցանկանում են մատնանշել բարքերի անկումը՝ ընդգծելով իրադարձության բացառիկ բնույթը։
Հին հռոմեական սենատի նստաշրջանում Ցիցերոնը՝ բացահայտելով Կատիլինայի դավադրության մանրամասները, հենց նրա ներկայությամբ իր զայրույթն է արտահայտում նրա դավադիր լկտիության նկատմամբ. «Մինչև ե՞րբ պիտի չարաշահես մեր համբեությունը, Կատիլինա… Մի՞թե դու չես զգում, որ այստեղ բոլորը գիտեն քո դավադրության մասին… 0՛ ժամանակներ, օ՛ բարքեր…»:

Այս ծավալուն նախաբանի կարիքն ունեցա, որովհետև ընտրությունների նախաշեմին, որը շատ կարևոր փուլ է մեր ժողովրդի ու մեր երկրի համար, մեզ անհրաժեշտ է զգոնություն, սթափություն և միասնություն: Ո՞վ է մեր միջավայրի այն Ցիցերոնը, ով մեր ժողովրդի իշխանությունը բռնազավթելու փորձ անող «կարիճ ռոբի» երեսին շպրտի իր հանցավոր և դավադիր անցյալի մանրամասները:

Հիմա մենք, սիրելի ժողովուրդ, իրավունք չունե՛նք կրկին անգամ խաբվելու, իրավունք չունենք այդ ազգադավի, հայրենիքի դավաճանի կեղծ խոսքերին հավատալու:
Ղարաբաղյան հայրենադավ կլանի այդ դավաճան և մարդասպան ղեկավարը, նույն ինքը՝ «պրիվետ ռոբը», որն Արցախյան այս վերջին պարտադրված պատերազմում իր նենգ պահվածքով հազարավոր անմեղ զինվորների նահատակության պատճառը դարձավ, պիտի հուր հավիտյան մերժվի մեր կողմից: Նա փորձում է իր գործած կեղտոտ մեղքերը բարդել Նիկոլ Փաշինյանի վրա: Չի՛ ստացվելու, խղճուկ ռոբիկ: Թեպետ այդ հանցագործը, անհերքելի փաստերի վկայությամբ Նիկոլ Փաշինյանից և ժողովրդից քանիցս հակահարվածներ ստացել է,

բայց անամոթաբար և լկտիաբար շարունակում է ժողովրդից թալանած իր միլիարդավոր դոլարներով կաշառել կամազուրկների, անողնաշարների, պրոֆեսիոնալ օճառվողների, փողի մեռածների որոշ զանգվածի: Բայց միանշանակ է, որ այդ թափթփուկներն ու ոչխարագլուխները հաջողության չեն հասնելու, և ժողովրդի զգալի մասի մոտ դրանք շարունակելու են մերժված մնալ:
Մենք պիտի շարունակենք մեր լեգիտիմ իշխանության կողքին մնալ: Մենք պիտի շարունակենք անսասան սատարել Նիկոլ Փաշինյանին, որ այդ ներքին երիտ թուրքերի մութ անցյալը,հանցավո՛ր անցյալը, հայատյաց անցյալը վերջնականապես բացահայտվի, ու դրանք իրենց արժանի պատիժը ստանան:

Անշո՛ւշտ կստանան:
Ժողովուրդ սիրելի, համոզված եմ, որ գումարյալ ջանքերով մեր երկիրը հեռու կպահենք ռոբո-սեռժական ռեժիմի մնացուկներից՝ մեր վճռական «ՈՉ»-ն ասելով «ղարաբաղյան մաֆիոզ կլան» կոչվող այդ վիրուսին, որը փորձում է իր վտանգավոր մետաստազները տարածել մի քանի կամազուրկ խմբավորումների մեջ: Փորձում են տարածել՝ շահարկելով Սյունիքի բնակչությանը, շահարկելով գերիների խնդիրը և չեն խորշում անամոթաբար պղծել նահատակ զինվորների սուրբ հիշատակը:
Մեզ անհրաժեշտ է ՄԵՐԺԵԼ հանցանքների մեջ խեղդված, իր արյունոտ անցյալը մոռացած ու իրեն «սուրբ» ձևացնող այդ ներքին տականք, այդ ազգադավ ռոբիկի և ո՛չ մի խոսքին, ո՛չ մի խոստումին:

«Կարիճ ռոբիկը» կատարելագործված, պրոֆեսիոնալ խաբեբա և հանցագործ է:
Մեր հավատը պիտի մնա մեր սուրբ երկիրն այդ ստոր արարածների ռեժիմից հեղափոխությամբ ազատագրած, ժողովրդի վստահելի լիդեր Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Սա բխում է ժողովրդի շահից, երկրի շահից, մեր երկրի պետականությունը պահելու շահից:

Մե՛նք ենք տերը մեր երկրի, և մեր ԱՊԱԳԱՆ ՄԵՐՆ Է, այդ ԱՊԱԳԱՆ ԿԱ՛ մեր հավաքական հզոր ուժի գործադրման արդյունքում:
Արդ, ուրեմն, սիրելի ժողովուրդ, մեկտեղենք մեր ուժերը և ընտրություններին միահամուռ մասնակցությամբ դավաճանների մուտքն արգելենք Ազգային ժողով:
Ես միանում եմ քո հավաքական Հավատին, սիրելի ժողովուրդ, հավատում եմ քո միասնությանը և քո հզոր կամքի ուժին:
Ես՝ Ալիս Սողոմոնյանս, սատարում եմ Նիկոլ Փաշինյանին, և ինձ նման հարյուր հազարավորներն են Նիկոլ Փաշինյանի կողքին:
ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ