Բջջային հեռախոսը շարժական հեռախոսի տեսակ է (բացառելով ստացիոնար բջջային հեռախոսները), որը նպատակավորված է բջջային ցանցերում աշխատելու համար։ Բջջային հեռախոսում օգտագործվում է ռադիոընդունահաղորդիչ բջջային ցանցի ծածկման գոտու տարածքում հեռախոսային կապի կատարման համար։

 

Ներկայումս բջջային կապը բոլոր տեսակի շարժական կապերի մեջ ամենատարածվածն է, դրա համար էլ շարժական հեռախոսներն անվանում են հենց

բջջային հեռախոսներ, չնայած որ շարժական հեռախոսները, բացի բջջայինից, ունեն նաև արբանյակային հեռախոսներ, ռադիոհեռախոսներ և տրանսպորտային հաղորդակցության սարքեր։

 

Բջջային հեռախոսը բարդ բարձրտեխնոլոգիական էլեկտրոնային սարք է. ընդունահաղորդիչ դիապազոններ 1-2 ԳՀց (GSM) եւ 2-4 ԳՀց (UMTS) միկրոալիքային տիրույթում, մասնագիտացված վերահսկիչ, ցուցադրիչ, ինտերֆեյսային սարքեր, մարտկոց։