Իմ տեղեկություններով ՝ գեներալ Մուրադովը եւս երկու ամիս կմնա Ղարաբաղում որպես ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար: Այս մասին գրում է Տելեգրամի Kotsnews ալիքը։ «Վերջին

օրերին Ադրբեջանը և Հայաստանը խնդրում են Ռուսաստանի ղեկավարությանը չփոխարինել նրան, չնայած գործերն ու դիրքերը հանձնելու գործընթացն արդեն սկսվել է: Անգամ Մուրադովին

փոխարինող է արդեն եկել՝ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը»,- գրում է ալիքը և հավելում’ «Ռուստամ Ուսմանովիչի գործուղումը հետաձգվեց»: