[ad_1]

Պենտագոնի բժշկական հետազոտողները մշակում են ենթամաշկային միկրոչիպ, որը հայտնաբերում է COVID-19-ը, հայտնում է NYP-ը:

Հեղափոխական տեխնոլոգիան մշակվել է ՊՆ-ի Հեռանկարային հետազոտական գործակալության կողմից: Հույժ գաղտնի ստորաբաժանումը ստեղծվել է «սառը պատերազմի» տարիներին՝ ռազմական օգտագործման նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ զինվորներին կենսաբանական զենքից պաշտպանելու նորամուծությունների ուսումնասիրման համար:

Դոկտոր Մեթ Հեփբերնը՝ վարակաբան բժիշկը եւ բանակի պաշտոնաթող գնդապետը, հայտնաբերել է, որ միկրոչիպը, որը լայնորեն չի օգտագործվում պաշտպանության նախարարությունից դուրս, կարող է COVID-19-ը հայտնաբերել մարդկանց մոտ հիվանդության բռնկումից շատ առաջ: «Մենք հետազոտական հանրությանը կոչ ենք անում գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարող են հնչել որպես գիտական ֆանտաստիկա»,- ասել է Հեփբերնը: Նա իր ախտորոշիչ միկրոչիպը համեմատել է ավտոմեքենայի «Ստուգեք շարժիչը» նախազգուշացման հետ:



Աղբյուր