[ad_1]

ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չի քննարկել, հաղորդում է ТАСС-ը:

«Հանդիպման ժամանակ բանը դրան չի հասել: Մենք հավատարիմ ենք մնում Բուխարեստի հռչակագրին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը:

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ, այնուամենայնիվ, շատ ուղղություններով կարող է աշխատել ՆԱՏՕ-ի հետ համատեղ: 

«Ռազմական պատրաստության տեսանկյունից ՆԱՏՕ-ն բազմաթիվ տարբերակներ կարող է առաջարկել Ուկրաինային, որոնց կարիքը վերջինը կունենա»,- նշել է Պետդեպի ներկայացուցիչը:

2008 թ. Բուխարեստում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հրաժարվել էին Ուկրաինային և Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրումը՝ քաղաքական հռչակագրով արձանագրելով միայն, որ այս պետությունները «ժամանակի ընթացքում» կկորղանան անդամակցել ՆԱՏՕ-ին:

 



Աղբյուր