[ad_1]

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հայտնել է, որ հարձակվող Պաուլո Դիբալան կարող է մասնակցել Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ խաղին։

«Պաուլոն լավ է, նա մարզվել է ընդհանուր խմբի հետ ու վերսկսել է աշխատանքը գնդակով։ Նա նորից պատրաստ է օգնել թիմին, և ես հույս ունեմ, որ նա պատրաստ կլինի առաջիկա խաղին։ Ակնհայտ է, որ նա չի կարող խաղալ ամբողջ 90 րոպե, բայց այն, որ նորից հասանելի է, արդեն շատ բան է նշանակում մեզ համար»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Ա Սերիայի 3-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս»-«Նապոլի» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 7-ին, Թուրինի «Ալյանց-Յուվենտուս» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը 20։45-ին է։

 

 

 



Աղբյուր