[ad_1]

58-ամյա տղամարդը ձերբակալվել է Նիդեռլանդներում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով փակված թանգարաններից հոլանդացի վարպետներ Վենսանտ Վան Գոգի եւ Ֆրանս Հալսի երկու կտավների գողությնա մեղադրանքով, փոխանցում է New York Post-ը: Ոստիկանության մամուլի խոսնակ Մարեն Ուանդերը հայտնել է, որ Վան Գոգի եւ Ֆրանս Հալսի կտավների գողության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է Բարնում:

Ուանդերի խոսքով՝ Հալսի «Գարնանային պարտեզ, գարնանը պաստորական պարտեզը Նյուենենում» եւ «Երկու ծիծաղող տղաները» կտավները գողացվել էին 2020 թվականին: Վան Գոգի աշխատանքը գողացվել էր Զինգեր Լարենի թանգարանից մարտի 30-ին (նկարչի ծննդյան օրվանից 167 տարի անց): «Երկու ծիծաղող տղաները» կտավն անհետացել էր օգոստոսին Հոֆիե վան Մեւրոու վան Աերդենի թանգարանից:

«Դատախազության ղեկավարությամբ մի քանի ամիս շարունակ երկու կտավների գողության հետաքննություն էր անցկացվել»,- ասվում է Նիդեռլանդների ոստիկանության հայտարարության մեջ: Հոլանդացի արտ դետեկտիվ Արթուր Բրանդը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանն աշխատանքի համար: «Հոլանդական ոստիկանության հերթական հսկայական հաջողությունը»,- գրել է Բրանդն իր թվիթերում:



Աղբյուր