Նյու Մեքսիկոյում մի քանի հազար մեղուներ «հավանել են» ամերիկացու մեքենան եւ սկսել «բնակվել» այդտեղ, գրում է Americaru-ն:

Լաս-Կրուսեսից տղամարդը տուն է վերադարձել խանութից եւ իր մեքենայի մեջ մեղուների պարս է նկատել, ավելի քան 15 հազար մեղու: Նա զանգել է 911: Հաջողվել է մեղուներին տեղափոխել ֆերմա:

Թե ինչպես են մեղուները հայտնվել մեքենայի մեջ, դեռ հայտնի չէ:



Աղբյուր