[ad_1]

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Ռուսաստանն արել է առավելագույն հնարավորը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համար: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ հայկական կողմը մերժել է ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 19-ի առաջարկից:

«Կար հնարավորություն կանգնեցնելու պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ: Եվ Հայաստանի վարչապետը պատասխնատվություն չստանձնեց նման որոշում կայացնելու»,- ընդգծել է Քոչարյանը՝ հավելելով, որ վերջինս դա մեկնաբանել է՝ ասելով, որ իրեն կմեղադրեին:

«Այսինքն, հանուն այն բանի, որ ժողովուրդն իրեն սխալ չհասկանա և չմեղադրի, մենք կորցրինք տասնյակ անգամ ավելին, քան կար ամսի 19-ի դրությամբ, և ևս մի քանի հազար զոհեր և վիրավորներ: Այսպիսին է այն մարդու պատասխանատվության աստիճանը, որը պետք է և պարտավոր էր այդ որոշումը կայացնել… Կար ԳՇ գրավոր զեկույցը: Իշխանությունների համար ավելի հեշտ էր հանձնել ամեն ինչ և ասել՝ «ինչ արած, մենք պարտվեցինք», քան ծանր, բայց պատասխանատու որոշում կայացնել, պատերազմի ընթացքում, որը շատ ավելի լավ կլիներ, քան այն, ինչ մենք ստացել ենք»,- շեշտել է ՀՀ նախկին նախագահը: 



Աղբյուր